13:41  ,  14 փետրվարի, 2016

Վինուս Ուիլյամսի 49-րդ տիտղոսը

Ամերիկացի Վինուս Ուիլյամսի հաղթանակով ավարտվեց Թայվանի Գաոսյուն քաղաքում անցկացված մրցաշարը: Եզրափակիչում Ուիլյամս քույրերից ավագը երկու սեթում առավելության հասավ ճապոնացի Միսակի Դոիի նկատմամբ՝ 6:4, 6:2:

Վինուսն առաջին անգամ էր մասնակցում Թայվանի բաց առաջնությանը եւ հաղթողի կոչումից բաց ստացավ նաեւ կես միլիոն դոլար մրցանակային գումար:

35-ամյա մարզուհին նվաճեց 49-րդ տիտղոսը: Կանանց թենիսում ավելի շատ տիտղոսներ նվաճել են Մարտինա Նավրատիլովան (167), Սերենա Ուիլյամսը (69), Լինդսեյ Դեւենփորթն (55) ու Մոնիկա Սելեշը (53):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում