Թուրքիայում հավաք անցկացնող Կարագանդայի «Շախտյորը» փետրվարի 6-ին ստուգողական խաղում նվազագույն հաշվով պարտվել է ուկրաինական «Վորսկլային», գրում է Sports.kz-ն:
«Շախտյորի» մեկնարկային կազմում խաղին մասնակցել են Ռոբերտ Արզումանյանը, Արթուր Եդիգարյանը եւ Ռումյան Հովսեփյանը: Ընդ որում՝ Պերմի «Ամկարի» պաշտպան Արզումանյանը խաղացել է ավագի թեւկապով: Հայ ֆուտբոլիստները փորձաշրջան են անցնում ղազախական ակումբում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում