16:45  ,  3 փետրվարի, 2016

«Արարատն» ու Արմավիրի «Տորպեդոն» չպարզեցին հաղթողին

Երեւանի «Արարատը» Սոչիում ընթացող հավաքում անցկացրեց երրորդ ստուգողական խաղը՝ ոչ ոքի խաղալով Արմավիրի «Տորպեդոյի» հետ: Գրանցվեց 1:1 հաշիվը: Հանդիպման հաշիվն առաջին խաղակեսում բացեց ռուսական ակումբը, իսկ ընդմիջումից հետո «Արարատը» խփեց պատասխան գոլը: Վալերի Կարպինի գլխավորած թիմը տարածքային մեծ առավելություն ուներ ամբողջ խաղի ընթացքում:

«Արարատը» խաղացել է հետեւյալ մեկնարկային կազմով. Գեւորգ Պրազյան, Գորիկ Խաչատրյան, Նորայր Գրիգորյան, Սերգեյ Ավագիմյան, Վահե Մարտիրոսյան, Բենիկ Հովհաննիսյան, Գեորգի Խուբուա, Ռաֆֆի Կայա, Գեւորգ Նռանյան, Ումարու Կաինա, Դավիթ Հովսեփյան:

Հիշեցնենք, որ նախորդ 2 ստուգողական խաղերում «Արարատը» պարտվել էր Խաբարովսկի «ԲՄԱ-Էներգիային» (0:1) ու Կալինինգրադի «Բալթիկային» (0:2): Փետրվարի 5-ին Վարուժան Սուքիասյանի թիմը կվերադառնա Երեւան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով