02:36  ,  27 հունվարի, 2016

«Լիվերպուլը» եզրափակիչում է

Ֆուտբոլի Անգլիական լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Լիվերպուլը» հետխաղյա 11 մետրանոցներով առավելության հասավ «Սթոք Սիթի» նկատմամբ եւ դուրս եկավ եզրափակիչ: Հիմնական եւ ավելացված ժամանակն ավարտվել էր «Սթոք Սիթիի» հաղթանակով՝ 1:0:

Առաջին խաղում նվազագույն հաշվով հաղթել էր «Լիվերպուլը»:

Եզրափակիչի երկրորդ ուղեգիրը վիճարկում են «Մանչեսթեր Սիթին» ու «Էվերտոնը», որոնց պատասխան հանդիպումը տեղի կունենա հունվարի 27-ին: Առաջին խաղում 2:1 հաշվով հաղթել է «Էվերտոնը»:

Անգլիական լիգայի Գավաթ, կիսաեզրափակիչ, երկրորդ հանդիպում

«Լիվերպուլ» - «Սթոք Սիթի»՝ 0:1 (6:5) (առաջին հանդիպում՝ 1:0)

Մարկո Արնաուտովիչ, 45+1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով