17:33  ,  23 հունիսի, 2012

Հունիսի 23-ը Միջազգային օլիմպիական օրն է

Արդեն 64 տարի ամբողջ աշխարհում հունիսի 23-ը նշվում է որպես Միջազգային օլիմպիական օր: 1984թ. հունիսի 23-ին Փարիզում տեղի է ունեցել ֆիզիկական կուլտուրայի խնդիրներին նվիրված միջազգային համաժողով, որին ներկա են եղել տարբեր երկրների ներկայացուցիչներ, այդ թվում՝ ֆրանսիացի բարոն Պյեր դե Կուբերտենը:

Կուբերտենը ներկայացրել է ժամանակակից Օլիմպիական խաղերի նոր տարբերակը: Առաջին խաղերն անցկացվել են 1896թ. Աթենքում՝ 311 մարզիկների մասնակցությամբ: Հիմա յուրաքանչյուր չորս տարին մեկ անցկացվում են Օլիմպիական խաղեր:

1894թ. հիմնադրվել է Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ), որի գլխավորությամբ անցկացվել են 29 ամառային եւ 21 ձմեռային Օլիմպիական խաղեր: 2012թ. Օլիմպիական խաղերը կկայանան Լոնդոնում եւ կսկսվեն հուլիսի 27-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում