17:33 23 հունիսի, 2012Արդեն 64 տարի ամբողջ աշխարհում հունիսի 23-ը նշվում է որպես Միջազգային օլիմպիական օր: 1984թ. հունիսի 23-ին Փարիզում տեղի է ունեցել ֆիզիկական կուլտուրայի խնդիրներին նվիրված միջազգային համաժողով, որին ներկա են եղել տարբեր երկրների ներկայացուցիչներ, այդ թվում՝ ֆրանսիացի բարոն Պյեր դե Կուբերտենը:
Կուբերտենը ներկայացրել է ժամանակակից Օլիմպիական խաղերի նոր տարբերակը: Առաջին խաղերն անցկացվել են 1896թ. Աթենքում՝ 311 մարզիկների մասնակցությամբ: Հիմա յուրաքանչյուր չորս տարին մեկ անցկացվում են Օլիմպիական խաղեր:
1894թ. հիմնադրվել է Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ), որի գլխավորությամբ անցկացվել են 29 ամառային եւ 21 ձմեռային Օլիմպիական խաղեր: 2012թ. Օլիմպիական խաղերը կկայանան Լոնդոնում եւ կսկսվեն հուլիսի 27-ին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.