Կյանքի 78-րդ տարում մահացել է հայտնի երեւանցի շախմատիստ եւ մարզիչ Էդուարդ Մնացականյանը, հաղորդում է ՀՇՖ կայքը: 1958, 1959, 1960, 1962 եւ 1967 թվականներին նա դարձել է Հայաստանի չեմպիոն: 1978-ին արժանացել է միջազգային վարպետի կոչման: ԽՍՀՄ հավաքականի կազմում դարձել է համաշխարհային ուսանողական խաղերի կրկնակի չեմպիոն: Մասնակցել է բազմաթիվ միջազգային մրցաշարերի:
Երկար տարիներ եղել է կանանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը: Էդուարդ Մնացականյանի հանրահայտ սաներն են Ռաֆայել Վահանյանը, Արշակ Պետրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը:
2009 թվականին Հայաստանի նախագահի կողմից պարգեւատրվել է Տիգրան Պետրոսյանի անվան ոսկե մեդալով:
Վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա հուվարի 20-ին ժամը 11:00-12:30 Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
21:04 , 10 սեպտեմբերի
20:11 , 10 սեպտեմբերի
19:46 , 10 սեպտեմբերի
19:01 , 10 սեպտեմբերի
18:02 , 10 սեպտեմբերի
17:28 , 10 սեպտեմբերի
16:49 , 10 սեպտեմբերի
15:52 , 10 սեպտեմբերի
15:09 , 10 սեպտեմբերի
14:19 , 10 սեպտեմբերի