22:41 18 հունվարի, 2016Կյանքի 78-րդ տարում մահացել է հայտնի երեւանցի շախմատիստ եւ մարզիչ Էդուարդ Մնացականյանը, հաղորդում է ՀՇՖ կայքը: 1958, 1959, 1960, 1962 եւ 1967 թվականներին նա դարձել է Հայաստանի չեմպիոն: 1978-ին արժանացել է միջազգային վարպետի կոչման: ԽՍՀՄ հավաքականի կազմում դարձել է համաշխարհային ուսանողական խաղերի կրկնակի չեմպիոն: Մասնակցել է բազմաթիվ միջազգային մրցաշարերի:
Երկար տարիներ եղել է կանանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը: Էդուարդ Մնացականյանի հանրահայտ սաներն են Ռաֆայել Վահանյանը, Արշակ Պետրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը:
2009 թվականին Հայաստանի նախագահի կողմից պարգեւատրվել է Տիգրան Պետրոսյանի անվան ոսկե մեդալով:
Վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա հուվարի 20-ին ժամը 11:00-12:30 Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը:

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.