23:04  ,  22 հունիսի, 2012

Պուտինը հոկեյ է խաղացել Ֆինլանդիայի նախագահի հետ

Ռուսաստանի եւ Ֆինլանդիայի նախագահները բանակցություններից հետո մասնակցել են տափօղակով հոկեյի հանդիպման։ Վլադիմիր Պուտինը խաղացել է ռուսական թիմում, իսկ Սաուլի Նիինիստեն հանդիպման ընթացքում ֆիննական թիմի սպիտակ մարզաշապիկը փոխել է կարմիր՝ ռուսականով, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»։

Ռուսաստանի թիմում հանդես են եկել նաեւ Մոսկվայի մարզի նահանգապետ Սերգեյ Շոյգուն, ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Վլադիմիր Պուտինը խաղացել է 11 համարով, Սաուլի Նիինիստեն՝ 4 համարով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում