Ես շատ ուրախ եմ, որ այս տարի եւս ինձ հաջողվեց հռչակվել Հայաստանի լավագույն մարզիկ, ինչի համար շնորհակալ եմ մարզական լրագրողներին, որ բարձր են գնահատել իմ աշխատանքը: Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց երկրորդ տարին անընդմեջ Հայաստանի լավագույն մարզիչ ճանաչված, հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը:
«Յուրաքանչյուր մարզիկի համար մեծ նվաճում է դառնալ երկրի տարվա լավագույն մարզիկը, ինձ համար եւս: Իսկ այս նվաճումն ավելի շատ պարտավորեցնող է, քանի որ Հայաստանը սպորտային երկիր է, եւ մեծ պատիվ է լինել այդ երկրի լավագույն մարզիկը: Այս պարգեւատրումները մեծ ուշադրություն են մարզիկների համար, իսկ մարզիկների համար շատ կարեւոր է նման ուշադրությունը:
Հաջորդ տարի օլիմպիական տարի է, շատ կարեւոր տարի է: Ես արդեն ունեմ օլիմպիական ուղեգիր: Մեծ պատասխանատվությամբ պատրաստվում ենք Օլիմպիական խաղերին, նոր եմ վերադարձնել ծաղկաձորյան հավաքից, հունվարից կվերսկսվեն հավաքներրը, միջազգային մրցաշարեր եւ այդպես մինչեւ Օլիմպիական խաղեր: Փորձում եմ ամեն ինչ անել եւ անելու եմ հնարավորը, որ Օլիմպիական խաղերում ձեռք բերեմ այդ բաղձալի ոսկե մեդալը մեր երկրի, մեր ժողովրդի համար»,- ասաց Արթուր Ալեքսանյանը:
Հայաստանի 10 լավագույն մարզիկները 2015-ին
1. Արթուր Ալեքսանյան՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտ - 339 միավոր
2. Միհրան Հարությունյան՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտ - 267
3. Հարություն Մերդինյան՝ սպորտային մարմնամարզություն - 265
4. Տիգրան Մարտիրոսյան՝ ծանրամարտ - 231
5. Արթուր Թովմասյան՝ սպորտային մարմնամարզություն - 113
6. Արման Երեմյան՝ թաեքվոնդո - 107
7. Տիգրան Կիրակոսյան՝ սամբո - 106
8. Արամ Ավագյան՝ բռնցքամարտ - 101
9. Անդրանիկ Կարապետյան՝ ծանրամարտ - 99
10. Սմբատ Մարգարյան՝ ծանրամարտ - 95
Մարզական լրագրողները հարցաթերթիկներում նշել են եւս 3 մարզիկների անուններ. Արթուր Դավթյան (սպորտային մարմնամարզություն, 81 միավոր), Լեւոն Արոնյան (շախմատ, 35 միավոր) եւ Հենրիխ Մխիթարյան (ֆուտբոլ, 31 միավոր):
Լուսինե Շահբազյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
13:36 , 12 սեպտեմբերի
11:56 , 12 սեպտեմբերի
09:08 , 12 սեպտեմբերի 
02:25 , 12 սեպտեմբերի 
00:03 , 12 սեպտեմբերի
23:15 , 11 սեպտեմբերի
22:11 , 11 սեպտեմբերի
21:49 , 11 սեպտեմբերի 
20:53 , 11 սեպտեմբերի 
20:37 , 11 սեպտեմբերի