12:12  ,  28 դեկտեմբերի, 2015

Հայաստանի հավաքականը 2 ընկերական խաղ կանցկացնի մարտին

Հայաստանի եւ Բելառուսի ֆուտբոլի ֆեդերացիաները պայմանավորվել են ընկերական հանդիպում անցկացնելու վերաբերյալ: Խաղը կկայանա Երեւանում 2016 թվականի մարտի 21-ից 29-ն ընկած ժամանակահատվածում, որը ՖԻՖԱ-ի կողմից սահմանված է՝ որպես միջազգային ընկերական հանդիպումներ անցկացնելու շրջան:

Այս պահին ՀՖՖ-ն բանակցություններ է վարում նշված ժամանակահատվածում եւս մեկ ընկերական հանդիպում անցկացնելու կապակցությամբ, փոխանցում է ՀՖՖ կայքը:

Հիշեցնենք, որ Վարուժան Սուքիասյանի նշանակումից հետո Հայաստանի հավաքականը դեռ չի անցկացրել խաղեր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով