12:12 28 դեկտեմբերի, 2015Հայաստանի եւ Բելառուսի ֆուտբոլի ֆեդերացիաները պայմանավորվել են ընկերական հանդիպում անցկացնելու վերաբերյալ: Խաղը կկայանա Երեւանում 2016 թվականի մարտի 21-ից 29-ն ընկած ժամանակահատվածում, որը ՖԻՖԱ-ի կողմից սահմանված է՝ որպես միջազգային ընկերական հանդիպումներ անցկացնելու շրջան:
Այս պահին ՀՖՖ-ն բանակցություններ է վարում նշված ժամանակահատվածում եւս մեկ ընկերական հանդիպում անցկացնելու կապակցությամբ, փոխանցում է ՀՖՖ կայքը:
Հիշեցնենք, որ Վարուժան Սուքիասյանի նշանակումից հետո Հայաստանի հավաքականը դեռ չի անցկացրել խաղեր:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.