Անգլիական Պրեմյեր լիգայի սենսացիոն առաջատար «Լեսթերի» երկրպագուներից մեկը ստացել է 5000 ֆունտ ստերլինգ շահումը, որը նա հաղթել էր 5 ֆունտի խաղադրույք կատարելու արդյունքում, գրում է Daily Mail-ը:
Անգլիայի առաջնությունից առաջ Քեւալ Նեյքշրին Ladbrokes բուքմեյքերական գրասենյակում խաղադրույք էր կատարել, որ Սուրբ ծնունդից հետո «Լեսթերը» կլինի առաջին տեղում: Այդ խաղադրույքի գործակիցը 1000 էր:
Հիշեցնենք, որ Պրեմյեր լիգայի 17-րդ տուրից հետո Կլաուդիո Ռանյերիի գլխավորած թիմը 2 միավոր առաջ է անցել երկրորդ տեղում գտնվող Լոնդոնի «Արսենալից», որն էլ 4 միավոր գերազանցում է լավագույն եռյակը եզրափակող «Մանչեսթեր Սիթիին»: Հատկանշական է, որ նախորդ տարի Սուրբ ծնունդից առաջ լեսթերցիները եզրափակում էին Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակը:



Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
11:56 , 12 սեպտեմբերի
09:08 , 12 սեպտեմբերի 
02:25 , 12 սեպտեմբերի 
00:03 , 12 սեպտեմբերի
23:15 , 11 սեպտեմբերի
22:11 , 11 սեպտեմբերի
21:49 , 11 սեպտեմբերի 
20:53 , 11 սեպտեմբերի 
20:37 , 11 սեպտեմբերի
20:03 , 11 սեպտեմբերի