16:15 24 դեկտեմբերի, 2015Անգլիական Պրեմյեր լիգայի սենսացիոն առաջատար «Լեսթերի» երկրպագուներից մեկը ստացել է 5000 ֆունտ ստերլինգ շահումը, որը նա հաղթել էր 5 ֆունտի խաղադրույք կատարելու արդյունքում, գրում է Daily Mail-ը:
Անգլիայի առաջնությունից առաջ Քեւալ Նեյքշրին Ladbrokes բուքմեյքերական գրասենյակում խաղադրույք էր կատարել, որ Սուրբ ծնունդից հետո «Լեսթերը» կլինի առաջին տեղում: Այդ խաղադրույքի գործակիցը 1000 էր:
Հիշեցնենք, որ Պրեմյեր լիգայի 17-րդ տուրից հետո Կլաուդիո Ռանյերիի գլխավորած թիմը 2 միավոր առաջ է անցել երկրորդ տեղում գտնվող Լոնդոնի «Արսենալից», որն էլ 4 միավոր գերազանցում է լավագույն եռյակը եզրափակող «Մանչեսթեր Սիթիին»: Հատկանշական է, որ նախորդ տարի Սուրբ ծնունդից առաջ լեսթերցիները եզրափակում էին Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակը:



The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.