22:41  ,  21 դեկտեմբերի, 2015

Արեւմտյան Հայաստանի հավաքականը կհանդիպի «Մարսելի» հետ (ֆոտո)

Ֆուտբոլի Արեւմտյան Հայաստանի նորաստեղծ հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի «Մարսելի» հետ: Հանդիպումը տեղի կունենա 2016թ. հունվարի 6-ին Մարսելում, հաղորդում է Արեւմտյան Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:

Հիշեցնենք, որ Արեւմտյան Հայաստանի հավաքականը համալրվել է 17 ֆուտբոլիստներով. ֆրանսիական «Արարատ Իսու» ակումբի կիսապաշտպան Դիկրան Օզկուլ Կապուկյանը, ֆրանսիական «ՈւԳԱ Դեսինես» ակումբի ֆուտբոլիստներ Վիգեն եւ Լորիս Վալենզա-Բերբերյանները, Երեւանի «Արարատի» հարձակվող Դավիթ Հովսեփյանը, բելգիական «Գրիմբերգեն» սիրողական թիմում հանդես եկող կիսապաշտպան Հրանտ Զաքար Յագանը, ֆրանսիական «Իվրի» ակումբում հանդես եկող ֆրանսահայ պաշտպան Մասիս Կայան, նրա եղբայր, պաշտպան Րաֆֆի Կայան, որը խաղում է Երեւանի «Արարատում», Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին խաղացող, շվեյցարական «Սերվետի» ֆուտբոլիստ Հրաչ Յագանը, գերմանական «Կլեւեի» հարձակվող Լեւոն Կուրկչիյանը, գերմանական «Վեգբերգի» կիսապաշտպան Դավիթ Ազինը, բելգիական «Վոլյուվ Զավենտեմի» դարպասապահ Տիգրան Խանջարյանը, Երեւանի «Արարատի» ֆրանսահայ կիսապաշտպան Զավեն Բուլուտը, Մարսելի հայ համայնքի «Արձիվ» թիմի 23-ամյա կիսապաշտպան Դենիս Օզը, բելգիական «Սերկլ Բրյուգեի» 26-ամյա հարձակվող Իվան Յագանը, Ֆրանսիայի հայկական «Մաքաբի Փարիզ Մետրոպոլ» ակումբի 22-ամյա հարձակվող Վահագն Միլիտոսյանը, շվեդական «Ասիրիսկա» եւ «Հուդինգե» ակումբների նախկին հենակետային կիսապաշտպան Սերոպ Բուդուրը եւ Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին պաշտպան Վարանց Բզդիկյանը, որը ֆրանսիական «Մարսելի» սան է եւ վերջերս է խզել պայմանագիրը Լիբանանի «Նեջմեհի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news