15:11  ,  15 դեկտեմբերի, 2015

Յուրի Պատրիկեեւը վերսկսել է մարզումները եւ ցանկանում է միանալ Հայաստանի հավաքականին

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում Պեկինի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջնությունների մրցանակակիր Յուրի Պատրիկեեւը վերսկսել է մարզումները: Այդ մասին հայտնել է Պատրիկեեւի անձնական մարզիչ Սամվել Գեւորգյանը:

«Յուրան այժմ մարզվում է, լավ է զգում իրեն: Ցանկություն է հայտնել միանալ հավաքականին: Մենք միայն ուրախ ենք դրա համար: Լիահույս եմ` առաջիկայում կտեսնեք նրա մեկնարկը միջազգային մրցաշարերում»,- Գեւորգյանի խոսքը մեջբերում է ՀԱՕԿ-ի կայքը:

Հիշեցնենք, որ 36-ամյա ըմբիշը Հայաստանի դրոշի ներքո հանդես է գալիս 2005 թվականից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս