16:21  ,  9 դեկտեմբերի, 2015

Ռոնալդու. Պիկեն նախանձում է «Ռեալին»

«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեի վարքն արժանի չէ մեկնաբանության, ասել է Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն: Լրագրողները խնդրել են Ռոնալդուին մեկնաբանել Պիկեի գրառումը Թվիթերում՝ Իսպանիայի գավաթի խաղարկությունից «Ռեալին» հեռացնելու որոշումից հետո: Կատալոնական ակումբի ֆուտբոլիստը ծիծաղի նշաններ էր դրել:

«Պիկեն նախանձում է «Ռեալին»: Բայց այդ ամենն արժանի չէ մեկնաբանության: Ես չեմ կարող անվճար գովազդել Պիկեին: Այլեւս չեմ ցանկանում խոսել այս թեմայի մասին: Կան երեւույթներ, որոնք արժանի չեն պատասխանի»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է Sport.es-ը:

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի որոշմամբ, «Ռեալը» որակազրկված Չերիշեւին «Կադիսի» դեմ խաղադաշտ դուրս բերելու համար հեռացվել է Իսպանիայի գավաթի խաղարկությունից, սակայն պատրաստվում է բողոքարկել որոշումը: Արքայական ակումբը «Կադիսին» հաղթել է 3:1 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում