12:10  ,  9 դեկտեմբերի, 2015

Չեմպիոնների լիգա. Ռոնալդուի ռեկորդն ու ցուցանիշները

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, դեկտեմբերի 8-ին 4 գնդակ ուղարկելով շվեդական «Մալմյոյի» դարպասը, սահմանել է Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի արդյունավետության ռեկորդ, գրում է AS-ը:

Պորտուգալիայի հավաքականի ավագը Չեմպիոնների լիգայի խմբային փուլն ավարտեց 11 գոլով: Այդ ցուցանիշով նախորդ ռեկորդը Ռոնալդուն կիսում էր իտալական «Միլանի» բրազիլացի հարձակվող Լուիս Ադրիանոյի հետ, որը Դոնեցկի «Շախտյորի» կազմում 9 գոլ էր խփել խմբային փուլում:

Բացի այդ, «Մալմյոյի» դեմ խաղում Ռոնալդուն 3 գոլ խփել էր 11 րոպեում եւ դա Չեմպիոնների լիգայի պատմության երրորդ ամենաարագ հեթ-տրիկն էր: Դա 30-ամյա պորտուգալացու չորրորդ հեթ-տրիկն էր մրցաշարում, որում այդ ցուցանիշով նրան գերազանցում է միայն «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին (5 հեթ-տրիկ):

Ալֆրեդո Դի Ստեֆանոյից (1959-ին) ու Ֆերենց Պուշկաշից (1965-ին) հետո Ռոնալդուն «Ռեալի» երրորդ ֆուտբոլիստն է, որը պոկերի հեղինակ է դառնում Չեմպիոնների լիգայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով