ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին վստահ է, որ կվերադառնա պարտականությունների կատարմանը եւ կմասնակցի 2016թ. Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարի կազմակերպմանը:
«Ինձ քննադատում են արդեն 40 տարի: Քննադատում են ամեն ինչի համար: Ցնցված եմ եւ հիասթափված, որ ինձ թույլ չեն տալիս կատարել իմ պարտականությունները: Մենք փաստաբանների հետ կապացուցենք, որ ես մաքուր եմ: Մտադիր եմ վերադառնալ աշխատանքիս, որպեսզի կազմակերպեմ մեծ տոն՝ Եվրո-2016-ը Ֆրանսիայում»,- Պլատինիի խոսքը մեջբերում է ESPN-ը:
Հիշեցնենքն, որ ՖԻՖԱ-ի Էթիկայի անկախ կոմիտեի վճռաբեկ պալատը քննչական պալատից ստացել է ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնը զբաղեցնող Բլատերի եւ Պլատինիի նկատմամբ իրականացվող հետաքննության զեկույցները, ինչից հետո գործ է հարուցել նրանց դեմ։ Վճռի հրապարակումը սպասվում է այս ամիս։
Բլատերը կասկածվում է Պլատինիին 2 միլիոն շվեյցարական ֆրանկի անօրինական փոխանցում կատարելու մեջ։ Պաշտոնյաները նշում են, որ փոխանցումը պայմանագրով նախատեսված վճարում է Պլատինիի կատարած աշխատանքի համար։
Բլատերն ու Պլատինին հոկտեմբերից 90 օրով հեռացված են ֆուտբոլից։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
17:14 , 20 սեպտեմբերի 
16:39 , 20 սեպտեմբերի
14:58 , 20 սեպտեմբերի
10:18 , 20 սեպտեմբերի 
09:25 , 20 սեպտեմբերի
09:07 , 20 սեպտեմբերի 
00:58 , 20 սեպտեմբերի
00:39 , 20 սեպտեմբերի
23:29 , 19 սեպտեմբերի 
22:54 , 19 սեպտեմբերի