10:18  ,  20 սեպտեմբերի, 2026

Շախմատային օլիմպիադա․ Հայաստանի թիմերի մրցակիցները 5-րդ խաղափուլում

Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում անցկացվող Համաշխարհային շախմատային օլիմպիադայում սեպտեմբերի 20-ին տեղի կունենան 5-րդ խաղափուլի պարտիաները։

Հայաստանի հավաքականը կմրցի Չինաստանի հետ։ Երկու թիմերն էլ ունեն 4 հաղթանակ։

Հայաստանի թիմը հաղթել է Բարբադոսին (4:0), Շոտլանդիային (3,5:0,5), Շվեդիային (2,5:1,5) եւ Արգենտինային (2,5:1,5): Չինաստանը պարտության է մատնել Ուգանդային (4:0), Չիլիին (3:1), Բուլղարիային (3,5:0,5) եւ Սերբիային (3:1)։

Կանանց Հայաստանի հավաքականը 5-րդ խաղափուլում կմրցի Պերուի հետ։

Հայ շախմատիստուհիները նախորդ խաղափուլերում հաղթել են Հոնկոնգին (3,5:0,5), Սինգապուրին (3:1) եւ Խորվաթիային (4:0), պարտվել Ղազախստանին (1:3):

Պերուի թիմը հաղթել է Եթովպիային (4:0), Հարավային Աֆրիկային (3:1), Հյուսիսային Մակեդոնիային (3,5:0,5) եւ պարտվել Մոնղոլիային (1,5:2,5)։

Օլիմպիադայում կանցկացվի 11 խաղափուլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Latest news