10:09  ,  23 նոյեմբերի, 2015

Աշխարհի առաջնություն. Աննա Գովելյանի արդյունքը

ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքում մեկնարկած ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը պայքարի մեջ մտավ 53 կգ քաշային Աննա Գովելյանը:

Գովելյանը հանդես եկավ B խմբում եւ երկամարտում հավաքեց 170 կգ (76+94): Նա գրավեց 28-րդ տեղը:

Այս տարվա ապրիլին Թբիլիսիում կայացած Եվրոպայի առաջնությունում Աննա Գովելյանը երկամարտում գրանցել էր 178 կգ (81+97):

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության կանանց մրցաշարում Հայաստանը կներկայացնեն նաեւ Իզաբելլա Յայլյանը (58 կգ), Նազիկ Ավդալյանը (69 կգ), Սոնա Պողոսյանը (75 կգ) եւ Հռիփսիմե Խուրշուդյանը (75+ կգ):

Տղամարդկանց պայքարին կմասնակցեն՝ Վանիկ Ավետիսյանը (69 կգ), Տիգրան Մարտիրոսյանը, Անդրանիկ Կարապետյանը (77 կգ), Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ), Ռուբեն Ալեքսանյանը եւ Գոռ Մինասյանը (+105 կգ):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում