18:20  ,  12 ապրիլի, 2015

Թբիլիսի. Աննա Գովելյանը գոհ չէ իր արդյունքից

Աննա Գովելյանը 6-րդ տեղը գրավեց Թբիլիսիում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում, որն ավարտվելու է ապրիլի 18-ին:

Կանանց մրցաշարում Հայաստանի առաջին ներկայացուցիչը հանդես եկավ 53 կգ քաշային կարգում եւ երկամարտում գրանցեց 178 կգ (81+97) արդյունք: Եվրոպայի չեմպիոն դարձավ ուկրաինաուհի Յուլիա Պարատովան, ով ամենաուժեղն էր բոլոր վարժություններում: Նա երկամարտում հավաքեց 200 կգ (90+110):

Մրցելույթից հետո Աննա Գովելյանն Առաջին ալիքի եթերում նշեց, որ այնքան էլ գոհ չէ իր ցուցադրած արդյունքից, քանի որ պատրաստ էր ավելիին:

Ապրիլի 12-ին Հայաստանի ներկայացուցիչներից պայքարի մեջ կմտնեն նաեւ Ռոստամ Կարապետյանը եւ Վանիկ Ավետիսյանը, ովքեր հանդես կգան 69 կգ քաշային կարգում: Մրցումների առաջին օրը 56 կգ քաշային Սմբատ Մարգարյանը դարձել էր Եվրոպայի փոխչեմպիոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում