Վարդան Իսրայելյանը նշանակվել է Դնեպրոձերժինսկի «Ստալի» նախագահ եւ այդ պաշտոնում կփոխարինի Մաքսիմ Զավգորոդնուն, հաղորդում է ակումբի կայքը:
49-ամյա Իսրայելյանը երկար տարիներ եղել է Դոնեցկի «Մետալուրգի» մարզական տնօրենը: Այս մրցաշրջանից առաջ «Մետալուրգը» լուծարվել էր՝ միավորվելով «Ստալին»:
Հիշեցնենք, որ Դնեպրոձերժինսկի թիմում խաղում է հայ կիսապաշտպան Ռումյան Հովսեփյանը: Ուկրաինայի առաջնության 13-րդ տուրից հետո «Ստալը» 12 միավորով 10-րդ տեղում է:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում