Վարդան Իսրայելյանը՝ «Ստալի» նախագահ

10:11   20 նոյեմբերի, 2015

Վարդան Իսրայելյանը նշանակվել է Դնեպրոձերժինսկի «Ստալի» նախագահ եւ այդ պաշտոնում կփոխարինի Մաքսիմ Զավգորոդնուն, հաղորդում է ակումբի կայքը:

49-ամյա Իսրայելյանը երկար տարիներ եղել է Դոնեցկի «Մետալուրգի» մարզական տնօրենը: Այս մրցաշրջանից առաջ «Մետալուրգը» լուծարվել էր՝ միավորվելով «Ստալին»:

Հիշեցնենք, որ Դնեպրոձերժինսկի թիմում խաղում է հայ կիսապաշտպան Ռումյան Հովսեփյանը: Ուկրաինայի առաջնության 13-րդ տուրից հետո «Ստալը» 12 միավորով 10-րդ տեղում է:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։