Երեւանի «Արարատի» եւս մեկ ֆուտբոլիստ է համալրել նոր ձեւավորվող Արեւմտյան Հայաստանի հավաքականը: Թիմի 9-րդ խաղացողը դարձել է ֆրանսահայ պաշտպան Ռաֆֆի Կայան, հաղորդում է Արեւմտյան Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Ավելի վաղ հավաքականը համալրել էին Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին խաղացող, շվեյցարական «Սերվետի» ֆուտբոլիստ Հրաչ Յագանը, գերմանական «Կլեւեի» հարձակվող Լեւոն Կուրկչիյանը, գերմանական «Վեգբերգի» կիսապաշտպան Դավիթ Ազինը, բելգիական «Վոլյուվ Զավենտեմի» դարպասապահ Տիգրան Խանջարյանը, Երեւանի «Արարատի» ֆրանսահայ կիսապաշտպան Զավեն Բուլուտը, Մարսելի հայ համայնքի «Արձիվ» թիմի 23-ամյա կիսապաշտպան Դենիս Օզը, բելգիական «Սերկլ Բրյուգեի» 26-ամյա հարձակվող Իվան Յագանը եւ Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին պաշտպան Վարանց Բզդիկյանը, որը ֆրանսիական «Մարսելի» սան է եւ վերջերս է խզել պայմանագիրը Լիբանանի «Նեջմեհի» հետ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

11:31 , 17 սեպտեմբերի 
10:17 , 17 սեպտեմբերի
10:02 , 17 սեպտեմբերի
09:36 , 17 սեպտեմբերի
09:03 , 17 սեպտեմբերի 
01:32 , 17 սեպտեմբերի 
01:07 , 17 սեպտեմբերի
00:59 , 17 սեպտեմբերի
00:30 , 17 սեպտեմբերի
00:02 , 17 սեպտեմբերի