«Բարսելոնայի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը խոստացել է «Ռեալի» հետ առաջիկա խաղում անմիջական պայքարի մեջ չմտնել Արքայական ակումբի իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսի հետ, որն ունի ուսի վնասվածք:
«Անմիջական հպման չեմ գնա Ռամոսի հետ: Գիտեմ, որ նրա ուսը վնասված է: Կձգտեմ նաեւ իրանով կոշտ չխաղալ, բայց ֆունտբոլն անկանխատեսելի է եւ երբեք չգիտես, թե ինչ կարող է տեղի ունենալ: Ամեն դեպքում, չեմ ցանկանում ցավ պատճառել նրան:
Մեր թիմը 100 տոկոսով պատրաստ է: Մեսիի մասին ոչինչ չեմ կարող ասել: Նրա մասնակցության մասին որոշում կընդունի մարզչական շտաբը»,- Լուիս Սուարեսի խոսքը մեջբերում է AS-ը:
Սուարեսն ընթացիկ մրցաշրջանի բոլոր մրցաշարերի 17 հանդիպումներում խփել է 13 գնդակ, կատարել է 7 գոլային փոխանցում:
«Ռեալ» - «Բարսելոնա» հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 21-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 21:15-ին: Կատալոնական ակումբը 27 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Ռեալը» հետ է երեք միավոր:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
12:11 , 15 սեպտեմբերի
11:41 , 15 սեպտեմբերի
11:04 , 15 սեպտեմբերի
10:05 , 15 սեպտեմբերի
09:35 , 15 սեպտեմբերի
09:07 , 15 սեպտեմբերի
00:59 , 15 սեպտեմբերի 
00:39 , 15 սեպտեմբերի 
23:32 , 14 սեպտեմբերի 
22:29 , 14 սեպտեմբերի