22:50 18 նոյեմբերի, 2015«Բարսելոնայի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը խոստացել է «Ռեալի» հետ առաջիկա խաղում անմիջական պայքարի մեջ չմտնել Արքայական ակումբի իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսի հետ, որն ունի ուսի վնասվածք:
«Անմիջական հպման չեմ գնա Ռամոսի հետ: Գիտեմ, որ նրա ուսը վնասված է: Կձգտեմ նաեւ իրանով կոշտ չխաղալ, բայց ֆունտբոլն անկանխատեսելի է եւ երբեք չգիտես, թե ինչ կարող է տեղի ունենալ: Ամեն դեպքում, չեմ ցանկանում ցավ պատճառել նրան:
Մեր թիմը 100 տոկոսով պատրաստ է: Մեսիի մասին ոչինչ չեմ կարող ասել: Նրա մասնակցության մասին որոշում կընդունի մարզչական շտաբը»,- Լուիս Սուարեսի խոսքը մեջբերում է AS-ը:
Սուարեսն ընթացիկ մրցաշրջանի բոլոր մրցաշարերի 17 հանդիպումներում խփել է 13 գնդակ, կատարել է 7 գոլային փոխանցում:
«Ռեալ» - «Բարսելոնա» հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 21-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 21:15-ին: Կատալոնական ակումբը 27 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Ռեալը» հետ է երեք միավոր:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.