20:44  ,  16 նոյեմբերի, 2015

Ռոնդա Ռոուզի. Կարճատեւ դադարից հետո անպայման կվերադառնամ

Կարիերայում առաջին պարտությունը կրած Ռոնդա Ռոուզին հայտնել է, որ ամեն ինչ կարգին է, լուրջ առողջական խնդիր չունի։

 «Ցանկանում եմ բոլորին շնորհակալություն հայտնել սիրո եւ աջակցության համար։ Գնահատում եմ ձեր անհանգստությունը իմ առողջությամբ, ամեն ինչ կարգին է։ Այժմ կարճատեւ դադար կվերցնեմ, բայց անպայման կվերադառնամ մրցասպարեզ»,- Ինստագրամում գրել է Ռոուզին։

Հիշեցնենք, որ խառը մենամարտերի հայտնի վարպետը չի կարողացել պաշտպանել թեթեւագույն քաշային կարգում UFC չեմպիոնի տիտղոսը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս