Խառը մենամարտերի հայտնի մարզիկ Ռոնդա Ռոուզին այլեւս անպարտելի չէ: 28-ամյա Ռոուզին չի կարողացել պաշտպանել թեթեւագույն քաշային կարգում UFC չեմպիոնի տիտղոսը՝ կրելով կարիերայի առաջին պարտությունը: Մելբուրնում կայացած մենամարտում նրան նոկաուտով հաղթել է աշխարհի նախկին չեմպիոն Հոլի Հոլմը: Մենամարտն ավարտվել է երկրորդ ռաունդում:
Բուքմեյքերները 34-ամյա Հոլմի՝ նոկաուտով հաղթելու գործակիցը սահմանել էին 12:
Հիշեցնենք, որ ամերիկացի հայտնի մարզուհի եւ դերասանուհի, ձյուդոյի 2007թ. աշխարհի փոխչեմպիոն, 2008թ. Պեկինի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Ռոնդա Ռոուզին ապրիլի 24-ին Երեւանում էր՝ հարգելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
23:18 , 20 հոկտեմբերի
22:43 , 20 հոկտեմբերի
22:02 , 20 հոկտեմբերի
21:54 , 20 հոկտեմբերի
21:17 , 20 հոկտեմբերի 
21:05 , 20 հոկտեմբերի
20:07 , 20 հոկտեմբերի
19:01 , 20 հոկտեմբերի
18:02 , 20 հոկտեմբերի
17:04 , 20 հոկտեմբերի