Երեւանի «Դինամո» մարզադահլիճում նոյեմբերի 14-ին տեղի ունեցավ ֆուտզալի Հայաստանի 2014/2015 թթ. առաջնության մրցանակակիրների պարգեւատրման հանդիսավոր արարողությունը, հայտնում է ՀՖՖ կայքը:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի անդամ, ՀՖՖ ֆուտզալի եւ կանանց ֆուտբոլի կոմիտեի նախագահ Սուքիաս Ավետիսյանի ողջույնի խոսքից հետո, բրոնզե եւ արծաթե մեդալներով պարգեւատրվեցին համապատասխանաբար «Գյումրի» եւ «Թալգրիգ» թիմերի ֆուտբոլիստներն ու մարզչական կազմերը: Մրցանակները եւ պատվոգրերը հանձնեց ՀՖՖ ֆուտզալի եւ կանանց ֆուտբոլի բաժանմունքի պետ Խորեն Զարգարյանը:
Ոսկե մեդալներով, ՀՖՖ պատվոգրերով եւ չեմպիոնական գավաթով պարգեւատրվեց 2014-2015թթ, Հայաստանի չեմպիոն ՀՊՏՀ թիմը: Չեմպիոնական գավաթը Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսրանաի ռեկտոր Կորյուն Աթոյանին հանձնեց ՀՖՖ ֆուտզալի եւ կանանց ֆուտբոլի կոմիտեի նախագահ Սուքիաս Ավետիսյանը: Լավագույն ռմբարկուի մրցանակը՝ «Ոսկե խաղակոշիկը», պատվոգիրը եւ դրամական պարգեւը ՀՊՏՀ թիմի ֆուտբոլիստ Անդրանիկ Կարապետյանին հանձնեց ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը:
Բացի մրցանակներից ֆուտզալի Հայաստանի 2015-2016թթ. առաջնության մասնակից թիմերը ստացան մարզահագուստ, ժիլետներ եւ գնդակներ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
13:36 , 12 սեպտեմբերի
11:56 , 12 սեպտեմբերի
09:08 , 12 սեպտեմբերի 
02:25 , 12 սեպտեմբերի 
00:03 , 12 սեպտեմբերի
23:15 , 11 սեպտեմբերի
22:11 , 11 սեպտեմբերի
21:49 , 11 սեպտեմբերի 
20:53 , 11 սեպտեմբերի 
20:37 , 11 սեպտեմբերի