18:11 14 նոյեմբերի, 2015Երեւանի «Դինամո» մարզադահլիճում նոյեմբերի 14-ին տեղի ունեցավ ֆուտզալի Հայաստանի 2014/2015 թթ. առաջնության մրցանակակիրների պարգեւատրման հանդիսավոր արարողությունը, հայտնում է ՀՖՖ կայքը:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի անդամ, ՀՖՖ ֆուտզալի եւ կանանց ֆուտբոլի կոմիտեի նախագահ Սուքիաս Ավետիսյանի ողջույնի խոսքից հետո, բրոնզե եւ արծաթե մեդալներով պարգեւատրվեցին համապատասխանաբար «Գյումրի» եւ «Թալգրիգ» թիմերի ֆուտբոլիստներն ու մարզչական կազմերը: Մրցանակները եւ պատվոգրերը հանձնեց ՀՖՖ ֆուտզալի եւ կանանց ֆուտբոլի բաժանմունքի պետ Խորեն Զարգարյանը:
Ոսկե մեդալներով, ՀՖՖ պատվոգրերով եւ չեմպիոնական գավաթով պարգեւատրվեց 2014-2015թթ, Հայաստանի չեմպիոն ՀՊՏՀ թիմը: Չեմպիոնական գավաթը Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսրանաի ռեկտոր Կորյուն Աթոյանին հանձնեց ՀՖՖ ֆուտզալի եւ կանանց ֆուտբոլի կոմիտեի նախագահ Սուքիաս Ավետիսյանը: Լավագույն ռմբարկուի մրցանակը՝ «Ոսկե խաղակոշիկը», պատվոգիրը եւ դրամական պարգեւը ՀՊՏՀ թիմի ֆուտբոլիստ Անդրանիկ Կարապետյանին հանձնեց ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը:
Բացի մրցանակներից ֆուտզալի Հայաստանի 2015-2016թթ. առաջնության մասնակից թիմերը ստացան մարզահագուստ, ժիլետներ եւ գնդակներ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.