Ռուսական «Ռոստովի» հայ կիսապաշտպան Խորեն Բայրամյանը պատմել է, որ հետեւում է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ելույթներին:
«Փորձում եմ դիտել Հայաստանի հավաքականի բոլոր խաղերը: Ալբանիայի հավաքականի դեմ հանդիպումը եւս բաց չեմ թողել: Դիտել եմ առաջինից մինչեւ վերջին րոպեն եւ չեմ հավատում, որ ինչ-որ մեկը կարող էր վաճառել խաղը:
Ինչ վերաբերում է Ռուսաստանի առաջնության լեգեոնականների լիմիտին, ապա ես ունեմ ռուսական անձնագիր, եւ դա ինձ օգնում է որոշ չափով: Չնայած, ինքս արդար պայքարի կողմնակից եմ: Եթե չեղյալ հայտարարեն լիմիտը, ուրեմն այդպես է պետք: Սակայն կշարունակեմ ֆուտբոլային խաղադաշտում աշխատել այնպես, ինչպես հիմա: Կլինեմ ուժեղ՝ կխաղամ, կլինեմ թույլ՝ կնստեմ պահեստայինների նստարանին: Ամեն ինչ պարզ է»,- Ռուսաստանի երիտասարդական հավաքականի նախկին ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Eurofootball.ru-ն:
Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում 23-ամյա Բայրամյանը մասնակցել է 5 խաղի, արդյունավետությամբ աչքի չի ընկել։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:03 , 13 նոյեմբերի
01:39 , 13 նոյեմբերի 
00:34 , 13 նոյեմբերի
00:07 , 13 նոյեմբերի
23:41 , 12 նոյեմբերի 
23:29 , 12 նոյեմբերի
23:19 , 12 նոյեմբերի
23:08 , 12 նոյեմբերի 
22:51 , 12 նոյեմբերի
22:04 , 12 նոյեմբերի