10:10 26 հոկտեմբերի, 2015Ռուսական «Ռոստովի» հայ կիսապաշտպան Խորեն Բայրամյանը պատմել է, որ հետեւում է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ելույթներին:
«Փորձում եմ դիտել Հայաստանի հավաքականի բոլոր խաղերը: Ալբանիայի հավաքականի դեմ հանդիպումը եւս բաց չեմ թողել: Դիտել եմ առաջինից մինչեւ վերջին րոպեն եւ չեմ հավատում, որ ինչ-որ մեկը կարող էր վաճառել խաղը:
Ինչ վերաբերում է Ռուսաստանի առաջնության լեգեոնականների լիմիտին, ապա ես ունեմ ռուսական անձնագիր, եւ դա ինձ օգնում է որոշ չափով: Չնայած, ինքս արդար պայքարի կողմնակից եմ: Եթե չեղյալ հայտարարեն լիմիտը, ուրեմն այդպես է պետք: Սակայն կշարունակեմ ֆուտբոլային խաղադաշտում աշխատել այնպես, ինչպես հիմա: Կլինեմ ուժեղ՝ կխաղամ, կլինեմ թույլ՝ կնստեմ պահեստայինների նստարանին: Ամեն ինչ պարզ է»,- Ռուսաստանի երիտասարդական հավաքականի նախկին ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Eurofootball.ru-ն:
Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում 23-ամյա Բայրամյանը մասնակցել է 5 խաղի, արդյունավետությամբ աչքի չի ընկել։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.