Հոկեյի ազգային լիգայի (NHL) հանդիպումներին ներկա կլինեն խաղացողների մոտ ուղեղի ցնցման անկախ ախտորոշողներ, հաղորդում է ESPN-ը։ Լիգայի 30 մարզապալատներում հանդիպումների ժամանակ կհերթապահեն երկուական մասնագետներ, որոնց կնշանակի NHL-ը։
Անկախ դիտորդների ինստիտուտի ներմուծումը հավանել է նաեւ NHL-ի խաղացողների ասոցիացիան։ Դիտորդները կարձանագրեն ուղեղի ցնցմանը նման բոլոր դեպքերը եւ արձանագրությունը խաղից հետո կտրամադրեն NHL-ին։
Նախկինում ուղեղի ցնցում ունեցած բազմաթիվ խաղացողներ NHL-ի դեմ դատական հայցեր են ներկայացրել՝ մեղադրելով իրենց անվտանգությունը պատշաճ չապահովելու համար։ Նախկինում եւս հանդիպումներին հերթապահել են ախտորոշողներ, սակայն նրանց վարձել են ակումբները
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
15:13 , 10 նոյեմբերի 
14:34 , 10 նոյեմբերի 
14:03 , 10 նոյեմբերի 
13:04 , 10 նոյեմբերի 
12:32 , 10 նոյեմբերի
12:02 , 10 նոյեմբերի
11:01 , 10 նոյեմբերի
10:18 , 10 նոյեմբերի
10:02 , 10 նոյեմբերի
09:07 , 10 նոյեմբերի