14:47 15 սեպտեմբերի, 2015Հոկեյի ազգային լիգայի (NHL) հանդիպումներին ներկա կլինեն խաղացողների մոտ ուղեղի ցնցման անկախ ախտորոշողներ, հաղորդում է ESPN-ը։ Լիգայի 30 մարզապալատներում հանդիպումների ժամանակ կհերթապահեն երկուական մասնագետներ, որոնց կնշանակի NHL-ը։
Անկախ դիտորդների ինստիտուտի ներմուծումը հավանել է նաեւ NHL-ի խաղացողների ասոցիացիան։ Դիտորդները կարձանագրեն ուղեղի ցնցմանը նման բոլոր դեպքերը եւ արձանագրությունը խաղից հետո կտրամադրեն NHL-ին։
Նախկինում ուղեղի ցնցում ունեցած բազմաթիվ խաղացողներ NHL-ի դեմ դատական հայցեր են ներկայացրել՝ մեղադրելով իրենց անվտանգությունը պատշաճ չապահովելու համար։ Նախկինում եւս հանդիպումներին հերթապահել են ախտորոշողներ, սակայն նրանց վարձել են ակումբները
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.