00:02  ,  16 օգոստոսի, 2015

Հենրիխ Մխիթարյան. Ֆանտաստիկ հաղթանակ էր

Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆուտբոլի Գերմանիայի 2015/16թթ. առաջնության առաջին տուրում դուբլի հեղինակ դառնալուց հետո կիսվել է տպավորություններով:

«Ֆանտաստիկ հաղթանակ, հրաշալի թիմային խաղ ու սուպեր երկրպագուներ: Ամենը՝ կատարյալ մեկնարկի համար»,- ֆեյսբուքյան էջում գրել է Մխիթարյանը:

Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի առաջին տուրում Հենրիխ Մխիթարյանը 2 գնդակ ուղարկեց Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» դարպասը, իսկ Թոմաս Տուխելի թիմը 4:0 հաշվով հաղթեց Դորտմունդում: Ընթացիկ մրցաշրջանում Հենրիխն իր գոլերի քանակը հասցրեց 6-ի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News