10:20  ,  8 օգոստոսի, 2015

WTA. Գասպարյանը հուլիսի երկրորդ «ծագող աստղն» է

WTA-ն (Կանանց թենիսի ասոցիացիա) ամփոփել է հուլիսի «Ծագող աստղ» քվեարկության արդյունքները: Ամսվա լավագույն երիտասարդ թենիսիստուհի է ճանաչվել սլովակ Աննա-Կարոլինա Շմիդլովան, որի օգտին քվեարկել է մասնակցածների 51 տոկոսը: Կոշիցեի 20-ամյա մարզուհին հուլիսին հաղթել էր Բուխարեստի մրցաշարում եւ հասել էր կիսաեզրափակիչ Բադ-Գաշտայնում:

Երկրորդ տեղը գրավել է ռուսաստանցի Մարգարիտա Գասպարյանը՝ 38 տոկոս: 20-ամյա մոսկվացին հաղթական դուբլ էր արել Բաքվի մրցաշարում:

Եռյակը եզրափակել է գերմանացի Անիկա Բեկը՝ 11 տոկոս:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով

  • Լրահոս