10:20 8 օգոստոսի, 2015WTA-ն (Կանանց թենիսի ասոցիացիա) ամփոփել է հուլիսի «Ծագող աստղ» քվեարկության արդյունքները: Ամսվա լավագույն երիտասարդ թենիսիստուհի է ճանաչվել սլովակ Աննա-Կարոլինա Շմիդլովան, որի օգտին քվեարկել է մասնակցածների 51 տոկոսը: Կոշիցեի 20-ամյա մարզուհին հուլիսին հաղթել էր Բուխարեստի մրցաշարում եւ հասել էր կիսաեզրափակիչ Բադ-Գաշտայնում:
Երկրորդ տեղը գրավել է ռուսաստանցի Մարգարիտա Գասպարյանը՝ 38 տոկոս: 20-ամյա մոսկվացին հաղթական դուբլ էր արել Բաքվի մրցաշարում:
Եռյակը եզրափակել է գերմանացի Անիկա Բեկը՝ 11 տոկոս:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.