Երեւանում կայացավ Համահայական 6-րդ ամառային մարզական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը: Խաղերի ջահը վառեց օլիմպիական չեմպիոն Ալբերտ Ազարյանը, Խաղերը բացված հայտարարեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: NEWS.am Sport-ը ներկայացնում է ֆոտոռեպորտաժ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնից, որտեղ տեղի ունեցավ արարողությունը:
Այս տարվա Խաղերը նվիրված են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին եւ աննախադեպ են: 6352 մասնակից ունի այս տարվա Խաղերը: Նախկին տասը մարզաձեւին` ֆուտբոլ, ֆուտզալ, բասկետբոլ, վոլեյբոլ, աթլետիկա, թենիս, սեղանի թենիս, շախմատ, բադմինտոն, լող, ավելացել է եւս յոթը՝ լողափնյա վոլեյբոլ, սպորտային պարեր, գոլֆ, հանդբոլ, բազկամարտ, հեծանվասպորտ եւ հրաձգություն:
Ստեփանակերտում կանցկացվեն ֆուտբոլի եւ վոլեյբոլի, Գյումրիում, Աբովյանում ` ֆուտբոլի, Վանաձորում` հանդբոլի, Արտաշատում` աթլետիկայի մրցումներ: Հեծանվասպորտի վազքուղին ընտրվել է Երեւան - Էջմիածին մայրուղին:
Խաղերի փակման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա օգոստոսի 13-ին:




























Ֆոտո՝ Շուշանիկ Հակոբյան / NEWS.am Sport
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:54 , 10 սեպտեմբերի 
23:21 , 9 սեպտեմբերի
22:39 , 9 սեպտեմբերի
21:05 , 9 սեպտեմբերի
20:29 , 9 սեպտեմբերի
19:50 , 9 սեպտեմբերի
19:18 , 9 սեպտեմբերի
18:55 , 9 սեպտեմբերի 
18:01 , 9 սեպտեմբերի
17:17 , 9 սեպտեմբերի