00:51 3 օգոստոսի, 2015Երեւանում կայացավ Համահայական 6-րդ ամառային մարզական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը: Խաղերի ջահը վառեց օլիմպիական չեմպիոն Ալբերտ Ազարյանը, Խաղերը բացված հայտարարեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: NEWS.am Sport-ը ներկայացնում է ֆոտոռեպորտաժ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնից, որտեղ տեղի ունեցավ արարողությունը:
Այս տարվա Խաղերը նվիրված են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին եւ աննախադեպ են: 6352 մասնակից ունի այս տարվա Խաղերը: Նախկին տասը մարզաձեւին` ֆուտբոլ, ֆուտզալ, բասկետբոլ, վոլեյբոլ, աթլետիկա, թենիս, սեղանի թենիս, շախմատ, բադմինտոն, լող, ավելացել է եւս յոթը՝ լողափնյա վոլեյբոլ, սպորտային պարեր, գոլֆ, հանդբոլ, բազկամարտ, հեծանվասպորտ եւ հրաձգություն:
Ստեփանակերտում կանցկացվեն ֆուտբոլի եւ վոլեյբոլի, Գյումրիում, Աբովյանում ` ֆուտբոլի, Վանաձորում` հանդբոլի, Արտաշատում` աթլետիկայի մրցումներ: Հեծանվասպորտի վազքուղին ընտրվել է Երեւան - Էջմիածին մայրուղին:
Խաղերի փակման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա օգոստոսի 13-ին:




























Ֆոտո՝ Շուշանիկ Հակոբյան / NEWS.am Sport
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.