21:06  ,  22 հուլիսի, 2015

Լողափնյա վոլեյբոլի միջազգային մրցաշար Սեւանում՝ «Վիվառոյի» եւ «Վբեթի» հովանավորությամբ

Սեւանի ափին, «Մարիա Ռեզորթ» հյուրանոցային համալիրի տարածքում հուլիսի 23-26-ը տեղի կունենան լողափնյա վոլեյբոլի տղամարդկանց եւ կանանց մինչեւ 18 տարեկանների միջազգային մրցաշարեր:

Պայքարի մեջ կմտնեն 24 թիմեր  Բելառուսից, Էստոնիայից, Լատվիայից, Լիտվայից, Ռուսաստանից, Ուկրաինայից եւ Հայաստանից: Մրցաշարերն անցկացվում է Արեւելյան Եվրոպայի վոլեյբոլի ասոցիացիայի կողմից, իսկ գլխավոր հովանավորներն են «Վիվառո» եւ «Վբեթ» ընկերությունները: Խաղերի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետեւել vivarobet.am կամ vbet.com կայքերում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում