19:11  ,  16 հուլիսի, 2015

Swedish Open. Սերենա Ուիլյամսը դուրս չի եկել կորտ

Շվեդիայի Բաստադ քաղաքում ընթացող թենիսի WTA Collector Swedish Open մրցաշարի երկրորդ շրջանում կորտ դուրս չի եկել աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը (ԱՄՆ)։ Նրա մրցակիցը չեխ Կլարա Կուկալովան էր, որն առանց պայքարի քառորդ եզրափակիչում է։

Սերենա Ուիլյամսը մեկնարկել էր վստահ հաղթանակով։ Առաջին շրջանում նա 6։2, 6։1 հաշվով պարտության էր մատնել բելգիացի Իսալին Բոնավանտյուրին։

Հիշեցնենք, որ անցած շաբաթ Ուիլյամսը 6-րդ անգամ հաղթել է Ուիմբլդոնի մրցաշարում։ Մենախաղում դա Ուիլյամսի 21-րդ տիտղոսն է «Մեծ սաղավարտի» մրցաշարերում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս