Ռուսաստանի Կրիմսկ քաղաքում հավաք անցկացնող Երեւանի «Արարատը» ստուգողական խաղում մրցել է Ռուսաստանի բրոնզե մեդալակիր «Կրասնոդարի» հետ։ Հանդիպումը տեղի է ունեցել ռուսական թիմի մարզաբազայում։ Խաղից մի քանի րոպե առաջ եղել է հորդառատ անձրեւ եւ կարկուտ, հաղորդում է «Կրասնոդարի» թվիթերյան էջը։
«Արարատը» պարտվել է նվազագույն հաշվով։ 20-րդ րոպեին աչքի է ընկել բրազիլացի հարձակվող Արին։
«Արարատ». Պրազյան, Խաչատրյան, Կոնե, Խիմենես, Գրիգորյան, Կասաբելյա, Օրոզկո, Ումարու, Նռանյան, Չուեկա, Ռակիչ։
Հուլիսի 18-ին «Արարատը» կմրցի «Կուբանի» երկրորդ թիմի հետ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

19:54 , 18 սեպտեմբերի
19:12 , 18 սեպտեմբերի
19:05 , 18 սեպտեմբերի
18:22 , 18 սեպտեմբերի 
17:58 , 18 սեպտեմբերի
17:07 , 18 սեպտեմբերի
16:31 , 18 սեպտեմբերի
15:08 , 18 սեպտեմբերի 
14:52 , 18 սեպտեմբերի
14:07 , 18 սեպտեմբերի