21:18 15 հուլիսի, 2015Ռուսաստանի Կրիմսկ քաղաքում հավաք անցկացնող Երեւանի «Արարատը» ստուգողական խաղում մրցել է Ռուսաստանի բրոնզե մեդալակիր «Կրասնոդարի» հետ։ Հանդիպումը տեղի է ունեցել ռուսական թիմի մարզաբազայում։ Խաղից մի քանի րոպե առաջ եղել է հորդառատ անձրեւ եւ կարկուտ, հաղորդում է «Կրասնոդարի» թվիթերյան էջը։
«Արարատը» պարտվել է նվազագույն հաշվով։ 20-րդ րոպեին աչքի է ընկել բրազիլացի հարձակվող Արին։
«Արարատ». Պրազյան, Խաչատրյան, Կոնե, Խիմենես, Գրիգորյան, Կասաբելյա, Օրոզկո, Ումարու, Նռանյան, Չուեկա, Ռակիչ։
Հուլիսի 18-ին «Արարատը» կմրցի «Կուբանի» երկրորդ թիմի հետ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.