Բաքվում շարունակվող Եվրոպական խաղերի ծրագրով սամբոյի մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Տիգրան Կիրակոսյանը 57 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտում մրցեց բելառուս Վլադիսլավ Բուրցի հետ եւ պարտություն կրեց 1:3 (2:7) հաշվով:
Տիգրան Կիրակոսյանը պարտությամբ էր մեկնարկել քառորդ եզրափակիչում: Կիրակոսյանին հաղթած ռուսաստանցի Այմերգեն Ակտունովը դուրս է եկել եզրափակիչ, եւ հայ սամբիստը ստացել էր պայքարը շարունակելու հնարավորություն:
Հիշեցնենք, որ Եվրոպական խաղերում Հայաստանն ունի մեկ արծաթե մեդալ, որը հունիսի 14-ին նվաճել է Միհրան Հարությունյանը՝ երկրորդ տեղը գրավելով հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարի 66 կգ քաշային կարգում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
02:28 , 27 հոկտեմբերի
02:16 , 27 հոկտեմբերի
01:40 , 27 հոկտեմբերի
01:28 , 27 հոկտեմբերի
01:22 , 27 հոկտեմբերի
01:03 , 27 հոկտեմբերի
23:35 , 26 հոկտեմբերի
23:01 , 26 հոկտեմբերի
22:49 , 26 հոկտեմբերի 
22:22 , 26 հոկտեմբերի