18:32 22 հունիսի, 2015Բաքվում շարունակվող Եվրոպական խաղերի ծրագրով սամբոյի մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Տիգրան Կիրակոսյանը 57 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտում մրցեց բելառուս Վլադիսլավ Բուրցի հետ եւ պարտություն կրեց 1:3 (2:7) հաշվով:
Տիգրան Կիրակոսյանը պարտությամբ էր մեկնարկել քառորդ եզրափակիչում: Կիրակոսյանին հաղթած ռուսաստանցի Այմերգեն Ակտունովը դուրս է եկել եզրափակիչ, եւ հայ սամբիստը ստացել էր պայքարը շարունակելու հնարավորություն:
Հիշեցնենք, որ Եվրոպական խաղերում Հայաստանն ունի մեկ արծաթե մեդալ, որը հունիսի 14-ին նվաճել է Միհրան Հարությունյանը՝ երկրորդ տեղը գրավելով հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարի 66 կգ քաշային կարգում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.