00:59  ,  17 հունիսի, 2015

Կարապետ Չալյան. Բաքվում հոգեբանական ճնշում չկար

Ես իմ ելույթից շատ դժգոհ եմ: Չգիտեմ՝ ինչու չստացվեց: Հոգեբանական ճնշում չկար: Մեզ շատ լավ ընդունեցին: Ուղղակի չգիտեմ՝ ինչու ես շատ վատ հանդես եկա եւ դուրս մնացի մեդալի համար պայքարից:

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Եվրոպական խաղերում հունահռոմեական ըմբշամարտի մրցաշարում հանդես եկած Հայաստանի ներկայացուցիչ Կարապետ Չալյանը:

«Այնտեղ ամեն ինչ նորմալ էր: Հոգեբանական ճնշում չկար: Ես շատ լավ պատրաստված էի, մեծ ցանկություն ունեի մեդալ նվաճել, բայց չստացվեց: Շատ վատ հանդես եկա, շատ դժգոհ եմ ինձանից»,- ասաց Կարապետ Չալյանը:

75 կգ քաշային ըմբիշը պարտվել էր մեկնարկային գոտեմարտում:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով