00:59 17 հունիսի, 2015Ես իմ ելույթից շատ դժգոհ եմ: Չգիտեմ՝ ինչու չստացվեց: Հոգեբանական ճնշում չկար: Մեզ շատ լավ ընդունեցին: Ուղղակի չգիտեմ՝ ինչու ես շատ վատ հանդես եկա եւ դուրս մնացի մեդալի համար պայքարից:
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Եվրոպական խաղերում հունահռոմեական ըմբշամարտի մրցաշարում հանդես եկած Հայաստանի ներկայացուցիչ Կարապետ Չալյանը:
«Այնտեղ ամեն ինչ նորմալ էր: Հոգեբանական ճնշում չկար: Ես շատ լավ պատրաստված էի, մեծ ցանկություն ունեի մեդալ նվաճել, բայց չստացվեց: Շատ վատ հանդես եկա, շատ դժգոհ եմ ինձանից»,- ասաց Կարապետ Չալյանը:
75 կգ քաշային ըմբիշը պարտվել էր մեկնարկային գոտեմարտում:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.