Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գործադիր կոմիտեն ՀՖՖ 28-րդ հերթական ընտրական ժողովի անցկացման օր է ընտրել դեկտեմբերի 21-ը։ Այն կմեկնարկի ժամը 12։00-ին` ՀՖՖ գլխավոր գրասենյակում (Խանջյան 27):
Ժողովի ընթացքում ի թիվս այլ հարցերի կանցկացվեն նաև Գործադիր կոմիտեի ու ՀՖՖ նախագահի ընտրություններ։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ներկայացրել է կազմակերպության նախագահի և գործադիր կոմիտեի ընտրության կարգը:
Թեկնածություն առաջադրելիս անհրաժեշտ է հաշվի առնել ՀՀ օրենսդրության, ՀՖՖ կանոնադրության և ՀՖՖ ընտրական կանոնակարգի համապատասխան կարգավորումները։
Մասնավորապես՝
ՀՖՖ կանոնադրության 31-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ յուրաքանչյուր Անդամ կարող է առաջարկել մեկ թեկնածու ՀՖՖ նախագահի և մեկ թեկնածու Գործադիր կոմիտեի անդամի թափուր տեղերի համար։ Այնուամենայնիվ, Անդամները կարող են Գործադիր կոմիտեում ներկայացված լինել միայն մեկ անդամով։
ՀՖՖ նախագահի և ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամի պաշտոնում առաջադրվելու համար թեկնածուները պետք է համապատասխանեն ՀՖՖ կանոնադրության 31-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված հետևյալ պահանջներին․
ա) մինչև թեկնածու առաջադրվելը վերջին հինգ տարիներից երկուսի ընթացքում ակտիվ դերակատարում ունենալ ՀՀ-ում ֆուտբոլի բնագավառում (Պաշտոնատար անձ1, նախկին ֆուտբոլիստ (դիմելու պահին կարիերան ավարտած), կամ սպորտում այլ կերպ ներգրավված անձ (մարզական լրագրող, մեկնաբան, իրավաբան և այլն),
բ) լինել Հայաստանի Հանրապետության քաղաքացի, լինել առնվազն 25 տարեկան,
գ) տվյալ պաշտոնի հետ անհամատեղելի որևէ հանցագործության համար նախկինում դատապարտված չլինել,
դ) չգտնվել սնանկության գործընթացում:
ՀՖՖ նախագահի և ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամի պաշտոնում թեկնածու առաջադրելու համար անդամները պետք է ՀՖՖ ներկայացնեն հետևյալ տեղեկությունները/փաստաթղթերը.
ՀՖՖ նախագահի և ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամի պաշտոնում թեկնածու առաջադրելու համար Անդամները նշված փաստաթղթերը/տեղեկությունները ՀՖՖ պետք է ներկայացնեն մինչև 2026թ.-ի նոյեմբերի 20-ը՝ ժամը 24:00-ն [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկելու միջոցով։ Մինչև ընտրվելը թեկնածուն անցնում է համապատասխանության ստուգում ՀՖՖ Ընտրական կոմիտեի կողմից` ՀՖՖ կանոնադրության և Ընտրական կանոնակարգի դրույթների համաձայն: Համապատասխանության ստուգում անցնելու համար յուրաքանչյուր թեկնածու պետք է լրացնի համապատասխան հարցաթերթը և լրացված տարբերակը հիմնական փաստաթղթերի փաթեթի հետ մեկտեղ ներկայացնի ՀՖՖ մինչև 2026թ.-ի նոյեմբերի 20-ը՝ ժամը 24:00-ն [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկելու միջոցով:
Նշենք, որ թեկնածուների՝ ՀՖՖ ընտրական կոմիտեի կողմից հաստատված վերջնական և պաշտոնական ցուցակը տրամադրվում է ՀՖՖ Անդամներին ՀՖՖ նախագահի և ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամների ընտրության համար հրավիրվող ժողովից առնվազն 10 օր առաջ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
21:08 , 7 նոյեմբերի
21:07 , 7 նոյեմբերի 
20:52 , 7 նոյեմբերի
20:33 , 7 նոյեմբերի
20:12 , 7 նոյեմբերի
17:24 , 7 նոյեմբերի 
17:13 , 7 նոյեմբերի
09:06 , 7 նոյեմբերի
00:48 , 7 նոյեմբերի
00:27 , 7 նոյեմբերի