Պորտուգալիայի հավաքականը Հայաստանից միշտ սպասել է հարձակողական, այլ ոչ պաշտպանողական ֆուտբոլ:
Այս մասին հունիսի 13-ին Երեւանում կայացած Հայաստան - Պորտուգալիա Եվրո-2016-ի ընտրական հանդիպման հետխաղյա ասուլիսում ասաց Պորտուգալիայի ազգային հավաքականի երկրորդ մարզիչ Իլիդիո Վալեն:
Պորտուգալացիների գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը եւս ներկա էր ասուլիսին, սակայն նստել էր լրագրողների կողքին:
«Հայաստանի հավաքականին մենք շատ լավ ենք ճանաչում: Դա մի թիմ է, որն ունի բավական լավ խաղացողներ: Հայաստանի թիմի մի քանի ֆուտբոլիստների մակարդակը շատ բարձր է: Դա է պատճառը, որ Հայաստանի թիմը բավական բարդ մրցակից էր մեզ համար: Պորտուգալիայի հավաքականը Հայաստանից միշտ սպասել է հարձակողական, այլ ոչ պաշտպանողական ֆուտբոլ: Շնորհակալ եմ մեր ֆուտբոլիստներին, որոնք այսօր ցուցադրեցին ֆանտաստիկ ֆուտբոլ»,- ասաց մարզիչը:
Հիշեցնենք, որ Երեւանի «Հանրապետական» ստադիոնում կայացած խաղում պորտուգալացիները 3:2 հաշվով կամային հաղթանակ տարան Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի հեթ-տրիկի շնորհիվ:
Դավիթ Եղիազարյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
01:04 , 21 սեպտեմբերի
00:57 , 21 սեպտեմբերի
00:48 , 21 սեպտեմբերի 
00:25 , 21 սեպտեմբերի
23:33 , 20 սեպտեմբերի 
22:27 , 20 սեպտեմբերի
21:32 , 20 սեպտեմբերի
20:31 , 20 սեպտեմբերի 
19:54 , 20 սեպտեմբերի
19:28 , 20 սեպտեմբերի